Անգլերեն սովորելու ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցը։
Սովորեք անգլերեն արագ և սկսեք շփվել ձեր առաջին իսկ դասից Բեռլիցի հետ:
Լեզուների ուսուցման ավելի քան 140 տարվա փորձով, մենք աշխարհի ամենամեծ և ամենահաջողակ լեզվի դպրոցներից մեկն ենք:
Մեր փորձառու դասընթացավարները ոչ միայն կսովորեցնեն ձեզ լեզուն, այլև կօգնեն հասկանալ մշակութային նրբությունները, ինչպես նաև ձեռք բերել վարժ խոսակցական հմտություններ:
Դուք կարող եք նաև ընտրել անգլերենի, ինչպես առցանց, այնպես էլ դեմ առ դեմ դասընթացների լայն շրջանակից՝ ձեր ուսումնական նպատակներին և կարիքներին համապատասխան գրաֆիկ ստեղծելու համար:
Berlitz-ի հետ անգլերեն սովորելու առավելությունները
- Ընտրեք, թե ինչպես եք ցանկանում սովորել ձեր տեղական լեզվի կենտրոնում ` մասնավոր, զույգերով, խմբակային, առցանց կամ դեմ առ դեմ: Ընտրությունը ձերն է։
- Համատեղեք առցանց և դեմ առ դեմ դասերը՝ ձեր ուսումնական կարիքներին և նպատակներին համապատասխան:
- Դուք կարող եք սովորել ցանկացած տարիքում. մենք ունենք դասընթացներ մեծահասակների, երեխաների և դեռահասների համար:
- Բեռլից մեթոդի շնորհիվ, որի արդյունավետությունը ապացուցված է, դուք կխոսեք անգլերեն առաջին իսկ դասից:
Անգլերենի առցանց դասեր
Ժամանակ չունե՞ք գնալ ձեր տեղական լեզվի կենտրոն: Անգլերեն առցանց սովորելը ձեզ առաջարկում է նույն Բեռլից ուսումնական մեթոդը՝ տանից, աշխատավայրից կամ ձեր նախընտրած մեկ այլ վայրից:
Berlitz-ի հետ դուք կարող եք ստեղծել ձեր սեփական գրաֆիկը, որպեսզի կարողանաք սովորել ձեր ապրելակերպին և նպատակներին համապատասխան տեմպով և ինտենսիվությամբ:
Եթե ձեզ համար կարևոր է խմբակային ուսուցման սոցիալական ասպեկտը, ապա կարող եք ընտրել՝ ձեր բյուջեին համապատասխան առցանց խմբակային դասընթացներ և կիրառել անգլերենի խոսակցական հմտությունները ձեր նոր դասընկերների հետ: Այնուամենայնիվ, եթե դուք ունեք որոշակի նպատակներ և ցանկանում եք ավելի արագ հասնել արդյունքների, ապա անգլերենի մասնավոր առցանց դասերը կարող են ավելի լավ ընտրություն լինել ձեզ համար, քանի որ դրանք թույլ կտան ձեզ անհատականացնել ձեր ուսուցումը: Եթե դուք նախընտրում եք սովորել ինքնուրույն, կարող եք նաև ընտրել մեր ինքնուրույն ուսուցման դասընթացներից մեկը:
Անգլերենի անհատական դասեր
Սկսեք խոսել անգլերեն՝ Բեռլիցի լեզվակիր դասընթացավարի օգնությամբ ձեր առաջին իսկ անհատական դասընթացից: Շնորհիվ մեր ապացուցված Բեռլից մեթոդի՝ ձեր տեղական լեզվի կենտրոնում անգլերենի մեր անհատական դասերը թույլ կտան ձեզ սահուն հաղորդակցվել կարճ ժամանակում:
Պարզեք, թե արդյոք ձեր մոտակայքում կա Բեռլից լեզվի կենտրոն ՝ ընտրելու համար ձեր ուսուցման տարբերակները:
Ինչու՞ սովորել անգլերեն:
Անգլերենը աշխարհում ամենատարածված լեզուն է, ուստի նրա վարժ տիրապետումը կրթություն ստանալու, աշխատանք գտնելու և հաղորդակցվելու մեծ հնարավորություններ կբացի ձեզ համար: Անգլերեն սովորելը կընդլայնի ձեր մասնագիտական հնարավորությունները, քանի որ շատ ընկերություններ ակտիվորեն փնտրում են լեզվին վարժ տիրապետող թեկնածուներ: Եթե ցանկանում եք ճանապարհորդել, ապա սա հիանալի լեզու է, քանի որ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ հասկանում է կամ խոսում անգլերեն: Եթե ցանկանում եք սովորել արտասահմանում՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում կամ Կանադայում, ապա անգլերենի իմացությունը անհրաժեշտություն է՝ ուսումից առավելագույն օգուտ քաղելու համար:
Իմանալ ավելին
Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին: