Երեխաների համար նախատեսված անգլերենի կամ այլ լեզվի դասընթացը բարձրանում է երեխաների ինքնավստահությունը, զարգացնում ճանաչողական ունակությունները, ինչպես նաև սա հրաշալի միջոց է զարգացնելու սոցիալական հմտությունները:
Ուսանողները Բեռլիցի անհատական ուսուցման շնորհիվ այլ լեզուների, արժեքների, ավանդույթների ու սովորույթների յուրացմամբ ձևավորում են ըմբռնողականություն և դառնում աշխարհի քաղաքացի:
Անհատական ուսուցում
Մեր կենտրոնի՝ բարձր վերապատրաստում ստացած լեզվի ուսուցիչները նվիրումով են աշխատում երեխաների հետ: Մեր ուսուցիչները Ձեր երեխայի հետ անհատական աշխատանքի միջոցով ձևավորում են խոսակցական և ունկնդրման հմտություններ և ակտիվ ներգրավվածության ապահովման համար կիրառում բանավոր խոսքի զարգացման մեթոդներ ու տարիքին համապատասխան նյութեր: Բեռլիցի կողմից առաջարկվող երեխաների և դեռահասների մասնավոր ուսուցման (Berlitz Kids & Teens Private Tutoring) ծրագիրը առաջնային կարևորություն է տալիս Ձեր երեխայի անհատական կարիքներին:
Մեր կողմից առաջարկվող օտար լեզվի դասավանդման ծրագիրը ներառում է՝
- Լեզվի մասնավոր ուսուցում 4–17 տարեկան երեխաների համար
- Հմտությունների մակարդակին, նպատակներին և ժամանակացույցին համապատասխանեցված ծրագրեր
- Բեռլից ուսումնական կենտրոնում ուսուցչի հետ դեմ առ դեմ անցկացվող 1 ժամ տևողությամբ դասընթաց:
Իմանալ ավելին
Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին: