Բեռլիցի հետ լեզվական հմտությունների և մշակութային գիտակցության ձեռքբերումը պլանավորելիս Ձեզնից կպահանջվի մի քանի գործողություն, որոնք կօգնեն մեզ սահմանել լեզվի տիրապետման Ձեր մակարդակին համապատասխան ուսումնառության ստույգ մոտեցում և կնպաստեն Ձեր նպատակների իրակացմանը:
Մենք սա անվանում ենք Բեռլիցի ուսումնառության կարգ, որը Ձեզ համար ծառայում է որպես որակի ապահովման միջոց Ձեր ուսումնառության ընթացքում:
Ահա, թե այն ինչպես է աշխատում
- Ծանոթացում Ձեր պահանջներին
Ձեր նպատակները պարզելուց հետո մենք կներկայացնենք ձեզ համար իդեալական ուսուցման տարբերակները և դրանց միջոցով լեզվական ու մշակութային գիտակցության հետ կապված նպատակների իրագործման մեթոդները: - Ծրագրի տարբերակների ներկայացում
Ձեր նպատակները պարզելուց հետո մենք կներկայացնենք Ձեզ համար իդեալական ուսուցման տարբերակները և դրանց միջոցով լեզվական ու մշակութային գիտակցության հետ կապված նպատակների իրագործման մեթոդները: - Ուղղվածություն
Ձեզ կպարզաբանվի ամեն ինչ, և միասին կսկսենք աշխատանքը: Դուք կծանոթանաք ձեր ուսուցիչների հետ, կշրջեք լեզվի կենտրոնով, կստանաք ծրագրի նյութերը և կծանոթանաք մեր հարթակներին: - Առաջընթացի գնահատում
Մենք կհավաստիանանք, որ Դուք ստույգ կերպով ընթանում եք Ձեր ծրագրերի իրականացման ուղղությամբ, յուրացնում եք այն, ինչ սովորում եք, և կտանք Ձեզ նոր լեզուն և մշակույթը յուրացնելու լրացուցիչ ինքնավստահություն: - Ձեռքբերումների գնահատում
Մենք կգնահատենք Ձեր հասկացողության աստիճանը և հմտությունները, որպեսզի Դուք տեսնեք Ձեր առաջընթացը մինչ հաջորդ մակարդակին անցնելը: - Ձեռքբերումների վկայում
Դուք կստանաք վկայական՝ ի հավաստումն Ձեր ձեռքբերումների: - Անցում դեպի հաջորդ մակարդակ
Գնահատելով Ձեր ձեռք բերած գիտելիքները՝ Դուք կտեղափոխվեք լեզվի իմացության հաջորդ մակարդակ:
Իմանալ ավելին
Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին: