Մեր կողմից առաջարկվող լեզվի մասնավոր դասերը հնարավորություն են ընձեռում Ձեզ սովորել անհատականացված միջավայրում: Լեզվի կենտրոնում Դուք կստանաք անհատականացված ուսում մեր մասնագետների կողմից, ովքեր մշակում են ձեր նպատակներին ու գրաֆիկին համապատասխան անհատական ուսուցման ծրագիր:
Անհատական ուսուցումը լեզու սովորելու ամենաարդյունավետ միջոցն է, որն ապահովում է լիակատար կենտրոնացում: Ուսումնառության ընթացքում Ձեր անձնական ուսուցիչը ուղղորդվում է Ձեր կարիքներով և ուսումնառական տեմպով, որը թույլ է տալիս իրագործել լեզվի ուսման Ձեր նպատակները հնարավորինս սեղմ ժամկետներում:
Անհատական Ուսուցում Դասական
Առավելագույն ճկունություն: Ընտրելով Անհատական Ուսուցում Դասական տարբերակը՝ Դուք ստանում եք դասաքանակի, գրաֆիկի և պայմանագրի տևողության լրիվ ճկունություն:
Անհատական ուսուցում Ուրախ Ժամ
Սովորե՛ք Ձեր նախընտրած լեզուն Բեռլիցի Ուրախ Ժամ կոչվող անհատական մասնավոր արդյունավետ դասերի շնորհիվ: Գրանցվե՛ք հատուկ Ուրախ Ժամ դասերին տեղի Բեռլից կենտրոնում մատչելի գնով:
Ամբողջական Ներգրավվածություն
Սա Մոնրեալի ՄակԳիլ համալսարանի Հոգեբանության ֆակուլտետի հետ համատեղ մշակված լեզվի ուսման ամենաարագ, ամենաներգրավող և հետևաբար ամենաարդյունավետ նոր լեզու սովորելու մեթոդն է: Այս ինտենսիվ անհատական ուսուցումը ներառում է օրական 12 դաս ընդմիջված բիզնես լանչերով:
Մեր կողմից առաջարկվող լեզվի մասնավոր դասերի առավելությունները
- Լեզվական մարտահրավերների վարպետություն՝ արագ և թիրախավորված
- Հասանելի է լեզվի իմացության բոլոր մակարդակների համար
- Օրը մեկ դաս երկու ուսուցիչների հետ
- Անհատականացված դասացուցակ
- Կարճ ժամանակում բանավոր խոսքի տիրապետում
- Արագ ուսումնառություն
Իմանալ ավելին
Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին: