Լեզվի խմբակային դասերը հնարավորություն են տալիս սովորել, հաղորդակցվել և շփվել նպաստավոր միջավայրում: Եթե Դուք հետաքրքրված եք անգլերենի խմբակային դասընթացներով կամ այլ լեզվի դասերով, մեր լեզվի կենտրոնում առաջարկվող փոքրաքանակ խմբերի դասերի ընթացքում Դուք անհատական շփման մեջ եք մտնում Ձեր ուսուցչի և խմբակիցների հետ, որը առաջին իսկ օրից նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը:
Եղե՛ք մոտիվացված կանոնավոր խմբային դասերի շնորհիվ
Միանալով Բեռլիցի խմբային դասերին՝ կլինեք մոտիվացված և Ձեզ կտրվի մասնավոր դասերի մատչելի այլընտրանք: Նոր լեզվի ուսման պարապմունքների համար հատկացված բազում լսարաններից բացի, մեր կողմից առաջարկվող խմբային դասերը ապահովում են ուսումնառության արագ և շարունակական աճ:
Խմբակային արագացված ուսուցում
Դուք կգրանցեք ուսումնառության առավել արագ աճ փոքրաքանակ խմբերով դասերի շնորհիվ: Խմբակային արագացված դասընթացները Անգլերենով, Գերմաներենով, Ֆրանսերենով և այլ լեզուներով անցկացվում են ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ երեկոյան ժամերին:
Ոչ լրիվ անհատական կուրս
Սովորե՛ք օտար լեզու արագ և արդյունավետ երկու հոգուց բաղկացած խմբերում: Մեկ այլ անձի հետ ուսումնառությունը կարող է լինել ոչ միայն մոտիվացնող և հաճելի, այլ այն նաև ձեզ թույլ է տալիս խնայել և կիսել ծախսերը: Այդ ձևաչափը գերազանց տարբերակ է միևնույն ընկերության աշխատակիցների, զույգերի կամ ընկերների համար:
Իմանալ ավելին
Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին: