Բեռլիցի կողմից առաջարկվող երեխաների և դեռահասների համար ծրագրերը խթանում են ինտելեկտուալ զարգացումը, ծանոթացնում գլոբալ հեռանկարային տեսակետներին և կարող են ընդլայնել Ձեր երեխայի հետագա կարիերայի հնարավորությունները:
Ավելին՝ հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաներն ավելի հեշտ են լեզու սովորում: Ի տարբերություն մեծահասակների՝ նրանք ավելի հեշտությամբ են ընկալում օտար լեզվի նրբությունները և շատ հաճախ զարգացնում բանավոր խոսք՝ առանց առոգանության:
Ընտրե՛ք Ձեր դասընթացը
Իմացե՛ք ավելին երեխաներին և դեռահասներին առաջարկվող լեզվի դասերի վերաբերյալ ստորև...
Բարելավե՛ք Ձեր երեխայի իմացական բնական ունակությունները
Երկու լեզվի տիրապետելու առավելություններն են՝ ճանաչողական ունակությունների ընդլայնումը, ընդարձակ գլոբալ տեսակետը և կարիերայի զգալի հնարավորությունները: Ձեր երեխային նոր լեզվի հետ ծանոթացնելով՝ դուք պատրաստում եք նրանց հետագա հաջողությունների համար:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրորդ լեզու սովորելը նաև նպաստում է ընդհանուր ճանաչողական զարգացմանը: Բացի նոր լեզվով սովորելուց, խոսելուց, կարդալուց և գրելուց` երեխաները կարող են բարելավել ստանդարտացված թեստերի միավորները, քննադատական մտածողության և խնդիրների լուծման հմտություններն ու մտքի ճկունությունը: Մեր կողմից առաջարկվող Երեխաների համար լեզվի դասընթացները զվարճալի են և ինտերակտիվ, որոնց ընթացքում կազմակերպված ակտիվ վարժանքները խթանում են խմբային ուսուցումն ու ապահովում երեխաների ակտիվ ներգրավվածությունը:
Իմանալ ավելին
Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին: