Բեռլիցի Լեզվի Տիրապետման Թեստավորումը անհատներին և կազմակերպություններին առաջարկում է լեզվի գնահատման և լեզվի թեստավորման ծառայություններ, որոնց արդյունքները պատրաստ են լինում երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մեր կողմից առաջարկվող լեզվի իմացության մակարդակի թեստավորման ծառայությունները հասանելի են ավելի քան 40 լեզուներով, օրական 24 ժամ, շաբաթական 7 օր, առցանց կամ հեռախոսով:
Բեռլիցում կիրառվում են լեզվի իմացության մակարդակի թեստի փորձված ընթացակարգեր և կատարողականության տարբեր ցուցիչներ՝ երաշխավորելու արդյունքների հետևողականություն և ճշգրտություն: Այսպիսով Ձեր ՄՌ (Մարդկային Ռեսուրսներ) թիմերը կարող են վստահորեն գնահատել և աշխատանքի ընդունել լավագույն թեկնածուներին:
Մեր կողմից առաջարկվող լեզվի իմացության մակարդակի թեստավորման տարբերակներն են՝
- Ունկնդրման և ընթերցանության հմտությունների թեստավորումը հասանելի է իսպաներենով, ֆրանսերենով, գերմաներենով, իտալերենով և անգլերենով:
- Բանավոր խոսքի հմտությունների թեստավորումը կարող է անհատականացվել՝ գնահատելով միայն որոշակի հմտություններ, որոնք կիրառվում են Ձեր աշխատողների կողմից աշխատակիցների և հաճախորդների հետ ամենօրյա շփման ժամանակ:
- Բանավոր Խոսքի Տիրապետման Մոդելավորված Հարցազրույցը (Simulated Oral Proficiency Interview (SOPI)) – լեզվի իմացության թեստ է, որը ճշգրիտ կերպով գնահատում է բանավոր հաղորդակցման կարողությունը առցանց հարթակի միջոցով: SOPI հարցազրույցը հասանելի է անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, չինարենով և նաև այլ լեզուներով՝ ըստ անհրաժեշտության:
- Գրավոր հմտություններ – թղթային կամ առցանց ստուգում, որը միտված է մեծաքանակ դիմողների կամ աշխատողների գիտելիքների գնահատմանը:
Աշխատանքի ընդունեք լավագույն թեկնածուներին լեզվի իմացության մակարդակի թեստավորման միջոցով: Առանձնացրե՛ք պոտենցիալ աշխատողներին իրենց լեզվական ունակությունների հիման վրա և հավաստիացեք, որ ձեր թիմը կարող է ազատ հաղորդակցվել տեղական և միջազգային շուկաներում:
Իմանալ ավելին
Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին: