Բեռլիցի հետ հայերեն սովորելը թույլ կտա առաջին իսկ օրվանից ամբողջությամբ ներգրավվել լեզվի մեջ: Դասընթացի ընթացքում դուք լեզվակիր դասընթացավարի հետ կխոսեք հայերեն և կսովորեք լեզուն գործնական, իրական կյանքին առնչվող զրույցների միջոցով: Դուք կարող եք ընտրել դասընթացի այն ձևաչափը, որը լավագույնս կհամապատասխանի ձեզ՝ անհատական, հատուկ ձեզ հարմարեցված դասընթացներ կամ խմբակային, եթե ցանկանում եք շփվել ձեր հասակակիցների հետ։

Բեռլիցի հայերենի դասընթացները կծանոթացնեն ձեզ նաև այն մշակութային կոնտեքստին, որն անհրաժեշտ է լեզուն հասկանալու և վարժ կիրառելու համար: Բեռլից մեթոդով հայերեն սովորելուց հետո դուք ձեզ վստահ կզգաք տեղացիների հետ զրուցելիս:

Բեռլիցի հետ հայերեն սովորելու առավելությունները

  • Ընտրեք ձեր նախընտրած ձևաչափը՝ առցանց կամ Բեռլից լեզվի կենտրոնում:
  • Դուք կարող եք սովորել ցանկացած տարիքում. մենք ունենք դասընթացներ մեծահասակների, երեխաների և դեռահասների համար:
  • Մենք առաջարկում ենք հայերենի դասընթացներ այն ընկերություններին, որոնք ցանկանում են բարելավել իրենց աշխատակիցների հմտությունները ։
  • Ստացեք լավագույն արդյունքները փորձված Բեռլից մեթոդով:

Հայերենի առցանց դասեր

Մեր առցանց դասերի միջոցով դուք կարող եք կազմակերպել ձեր ուսուցումը սեփական գրաֆիկով և ձեր նախընտրած վայրից՝ ստանալով նույն առավելությունները, որոնք կստանայիք դեմ առ դեմ դասընթացների պարագայում: Մենք առաջարկում ենք մասնավոր և խմբակային դասեր, որոնց ընթացքում դուք իրական ժամանակում կշփվեք ձեր դասընթացավարի և գործընկերների հետ, և դասընթացավարի կողմից շարունակաբար կստանաք ​​արձագանքներ:

Դուք կարող եք առցանց սովորել հայերեն ձեզ հարմար տեմպով, որը համապատասխանում է ձեր ուսումնական նպատակներին:


Հայերենի անհատական ​​դասեր

Հայերենի դասերին կարող եք հաճախել անհատապես կամ խմբով՝ այցելելով մեր լեզվի դպրոց։ Բեռլիցի կողմից հավաստագրված լեզվակիր ուսուցիչները կուղղորդեն ձեզ դասընթացների ընթացքում և կարճ ժամանակում կսովորեցնեն խոսել հայերեն:

Պարզեք, թե արդյոք ձեր մոտակայքում կա Բեռլից լեզվի կենտրոն և ձեռք բերեք վարժ խոսակցական հմտություններ:

Ինչու՞ սովորել հայերեն:

Հայերենը հետաքրքիր հին լեզու է, որով խոսում է ավելի քան 6 միլիոն մարդ: Այս հնդեվրոպական լեզուն սովորելը կօգնի ձեզ ավելին իմանալ Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի մասին:

Հայոց լեզուն համարվում է բարդ լեզու պատմական և մշակութային պատճառներով: Հայերենի իմացությունը օգտակար կլինի, եթե հաջորդ անգամ այցելեք կովկասյան տարածաշրջան, կամ եթե պլանավորում եք այցելել կամ աշխատել Հայաստանում։