Մեր հիմնադրի՝ Մաքսիմիլիան Բեռլիցի կողմից ստեղծված Բեռլից մեթոդը հայտնի է որպես ուսուցման գործընթացին ակտիվ ներգրավման առաջին մեթոդը, որը հենց սկզբից փոխեց լեզվի ավանդական ուսումնառության մոտեցումները:

Ինչպե՞ս մշակվեց Բեռլից մեթոդը

Բոլոր մեծ հայտնագործությունների նման Բեռլից մեթոդը նույնպես ի հայտ եկավ պատահականորեն, որոշակի հանգամանքների և ստեղծագործ մտքի շնորհիվ: Փրովիդենսում ուսուցանելու տարիներին Մաքսիմիլիան Բեռլիցը աշխատանքի ընդունեց Ջոլի անունով մի երիտասարդ ֆրանսիացու որպես իր օգնական: Բայցևայնպես, Ջոլիի՝ Միացյալ Նահանգներ ժամանմամբ, Բեռլիցը պարզեց, որ նոր օգնականը անգլերեն ոչ մի բառ չգիտի:

Այս ընթացքում Բեռլիցը սաստիկ հիվանդացավ և ստիպված եղավ Ջոլիին հանձնել իր ուսուցանման պարտականությունները: Նա հրահանգեց Ջոլիին օգտագործել ձեռքերի շարժումների միջոցով հասկացնել ասելիքը, իսկ բառապաշարն օգտագործել համատեքստում, այնպես որ Ֆրանսերեն լեզուն սովորողները կարողանան ըմբռնել իմաստը:

Վեց շաբաթ անց Բեռլիցը մտավ դասարան այն մտքով, որ իր ուսանողները հետ են մնացել լեզվի դասերից: Փոխարենը, ի զարմանս իրեն, ուսանողներն ավելի քան երբևէ ցուցաբերեցին ակտիվ ներգրավվածություն՝ կատարյալ ֆրանսերենով հաղորդակցվելով հարց ու պատասխանի միջոցով:

Ունենալով միայն ֆրանսերենին տիրապետող ուսուցիչ՝ ուսանողները հարկադրված առավել արագ տեմպով էին յուրացրել դասերը: Ահա այսպես ստեղծվեց ուսուցման միանգամայն նոր և բավական արդյունավետ մեթոդ:

Բեռլից Մեթոդն այսօր

Բեռլից Մեթոդը լեզվի յուրացման ամենաարդյունավետ մոտեցումն է, որը կիրառվում է առ այսօր:

Մեթոդի հիմնական հատկանշներն են՝

  • Ներգրավվող: Ձեր ուսուցիչը ուսուցանում և շփվում է Ձեզ հետ միայն թիրախային լեզվով: Լեզուն ներկայացվում է իրական կյանքից վերցված իրավիճակների համատեքստում՝ շեշտը դնելով քերականության և բառապաշարի վրա:
  • Նպատակային: Յուրաքանչյուր դաս հիմնված է առաջադրանքների վրա, որոնք հետապնդում են ուսուցման որոշակի նպատակներ: Այսպիսով, դա թույլ է տալիս անմիջապես գործածել նոր լեզուն իրական իրավիճակներում:
  • Ներկայացնել, գործնականորեն օգտագործել և կիրառել: Նոր լեզվի յուրացման նպատակով յուրաքանչյուր դաս անցկացվում է այդ կառուցվածքով: Ուսուցիչը մատուցում է ուսուցման նոր նյութը, դուք մասնակցում եք դրա թե՛ ուղղորդված, և թե՛ ընդհանուր գործնական կիրառմանը, որից հետո խրախուսվում եք ինքներդ կիրառել այն, ինչ սովորել եք:

Ինչպե՞ս է կազմակերպվում Բեռլիցի հետ ուսումը

Բեռլիցի հետ լեզվական հմտությունների և մշակութային գիտակցության ձեռքբերումը պլանավորելիս Ձեզնից կպահանջվի մի քանի գործողություն, որոնք կօգնեն մեզ սահմանել լեզվի տիրապետման Ձեր մակարդակին համապատասխան ուսումնառության ճշգրիտ մոտեցում և օգնել Ձեզ կարճ ժամանակում իրականություն դարձնել Ձեր նպատակները:

Սա կոչվում է Բեռլիցի ուսումնառության կարգ, որը միտված է ուսման ընթացքում ծառայելու Ձեզ որպես որակի ապահովման երաշխիք:

Մենք կգնահատենք Ձեր իրավիճակը, առանձնահատուկ նպատակները, լեզվի տիրապետման մակարդակը և կհստակեցնենք Ձեր՝ լեզվի ու մշակութային գիտակցության ուսուցման ծրագրից ակնկալիքնրը:

Ահա, թե այն ինչպես է աշխատում

Ծանոթացում Ձեր պահանջներին

Ձեր նպատակները պարզելուց հետո մենք կներկայացնենք Ձեզ ամենահամապատասխան ուսուցման տարբերակները և դրանց միջոցով լեզվական ու մշակութային գիտակցության հետ կապված նպատակների իրագործման մեթոդները:

Ուղղվածություն

Ձեզ կպարզաբանվի ամեն ինչ, և միասին կսկսենք աշխատանքը: Դուք կծանոթանաք Ձեր ուսուցիչների հետ, կշրջեք լեզվի կենտրոնով, կստանաք ծրագրի նյութերը և կծանոթանաք մեր հարթակներին:

Առաջընթացի գնահատում

Մենք կհավաստիանանք, որ Դուք վստահաբար ընթանում եք Ձեր ծրագրերի իրականացման ուղղությամբ, յուրացրել եք այն, ինչ սովորում եք, և կտանք Ձեզ նոր լեզուն, նոր մշակույթը յուրացնելու լրացուցիչ ինքնավստահություն:

Ձեռքբերումների գնահատում

Մենք կգնահատենք Ձեր արդեն իսկ ձեռքբերած առաջընթացը և հմտությունները, մինչ հաջորդ մակարդակին անցնելը:

Ձեռքբերումների վկայում

Դուք կստանաք վկայական՝ ի հավաստումն Ձեր ձեռքբերումների:

Անցումը դեպի հաջորդ մակարդակ

Գնահատելով Ձեր գոհունակությունը ձեռքբերած գիտելիքների վերաբերյալ, Դուք կտեղափոխվեք լեզվի իմացության հաջորդ մակարդակ:

Բեռլից Մեթոդի կիրառումը