Նոր լեզվի ուսուցման ամենաարագ մեթոդը

Բեռլիցի ամբողջական ներգրավվածութան լեզվի ինտենսիվ դասընթացը մշակվել է Մոնրեալի ՄակԳիլ համալսարանի հոգեբանության ֆակուլտետի հետ համատեղ և հանդիսանում է նոր լեզվի յուրացման ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցը: Բեռլից Մեթոդը հայտնի է իր՝ ակտիվ ներգրավվածություն ապահովող ուսուցման մեթոդաբանությամբ, իսկ մեր ամբողջական ներգրավվածության դասընթացը դրա առավել զարգացած տարբերակն է: Այն իրենից ենթադրում է դեմ առ դեմ ուսուցում Բեռլիցի ուսուցչի կողմից օրական 12 դաս հաճախականությամբ: Որակավորված լեզվակիր ուսուցիչը օգնում է Ձեզ հաղթահարել ցանկացած արգելք և խոսել նոր լեզվով դասաժամի առնվազն կեսի ընթացքում: Եթե փնտրում եք լեզվի ինտենսիվ ուսուցում, ապա Բեռլիցի ամբողջական ներգրավվածության դասընթացը հենց Ձեզ համար է:

Առավելություններ՝

  • Ուսանողներն ամբողջ օրվա ընթացքում կխոսեն և կլսեն նոր լեզվով
  • Լեզվի ինտենսիվ դասընթացները հարմարեցվում են Ձեր ընկերության ծրագրերին և աշխատողների աշխատանքի բնույթին
  • Արդյունավետ լեզվական փորձառություն՝ նախատեսված լեզվի բոլոր մակարդակների համար
  • Խտացված դասընթացի հնարավություն օրական 12 դաս հաճախականությամբ (շաբաթական 60 դաս)
  • Սովորողը ցուցաբերում է առավելագույն մասնակցություն՝ խոսելով նոր լեզվով դասաժամի առնվազն կեսի ընթացքում
  • Լեզվական մարտահրավերների արագ և թիրախավորված հաղթահարում
  • Արտալսարանական ուսուցում սոցիալական համատեքստերում գործածման համար (բիզնես լանչեր)

Մասնագիտական պահանջների հետ համապատասխանեցում

Ամբողջական ներգրավվածության դասընթացի շնորհիվ Դուք և Ձեր աշխատողները կիրագործեք Ձեր լեզվական նպատակները շատ կարճ ժամանակում: Մենք երաշխավորում ենք, որ ընդամենը մի շաբաթում Դուք կիրականացնեք Ձեր ուսումնառական նպատակները՝ դասընթացի ընթացքում օգտվելով Ձեր որոշակի պահանջներին հարմարեցված գրականությունից: Ամբողջական ներգրավվածության դասընթացը իդեալական է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց իմացության մակարդակը և շատ կարճ ժամանակում ձեռք բերել կայուն, հիմնավոր գիտելիքներ:

Ավելին իմանալու համար՝ կապվեք մեզ հետ և հենց այսօր գրանցվեք ամբողջական ներգրավվածության դասընթացին: